TotalFootball.am


22.01.20 15:50

Էրիկսենը «Տոտենհեմին» հայտնել է հեռանալու մտադրության մասին


«Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մտադիր է տեղափոխվել «Ինտեր»: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Ըստ աղբյուրի հավաստիացումների՝ ֆուտբոլիստը հանդիպել է լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևիի հետ և նրան հայտնել է իր մտադրությունների մասին:

Այս պահին ակումբները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերի շուրջ: «Ինտերը» 13 միլիոն եվրո է առաջարկում, ինչպես նաև՝ բոնուսներ, բայց անգլիացիները կիսապաշտպանին գնահատում են 20 միլիոն եվրո:

Համաձայն ԶԼՄ-ների տեղեկությունների՝ «Ինտերը» Քրիստիանի հետ արդեն համաձայնության է եկել մինչև 2024-ի հունիսի 30-ը նախատեսված պայմանագրի շուրջ: Այդ պայմանագրով դանիացին մրցաշրջանում 9 միլիոն եվրո կվաստակի:

«Տոտենհեմի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը: Էրիկսենը հրաժարվում է երկարաձգել համագործակցությունը լոնդոնցիների հետ:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0