TotalFootball.am


22.01.20 16:58

Մադրիդում փորձել են թալանել «Ռեալի» հարձակվող Մարիանոյին


«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը հազիվ է խուսափել Մադրիդում թալանի զոհ դառնալուց: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 22-ին: Ֆուտբոլիստն ընկերուհու հետ դուրս է եկել առևտրի կենտրոնից: Այդ պահին նրա կողմ է վազել անհայտ անձը ու խլել գնումների փաթեթները և փորձել փախչել: Երկու անցորդ վազել են գողի հետևից, որը գցել է պայուսակներն ու կարողացել է թաքնվել: Ֆուտբոլիստը վերցրել է իրերն ու որոշել չդիմել ոստիկանություն:

26-ամյա Մարիանոն «Ռեալի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Իսպանիայի Սուպերգավաթի երկու խաղերին՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 44 րոպե: Ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0