TotalFootball.am


22.01.20 17:27

«Ռեալն» ու «Տոտենհեմը» քննարկել են Բեյլի հավանական տեղափոխությունը


«Տոտենհեմը» դիտարկում է «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլին ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է El Chiringuito TV-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ակումբների նախագահները հանդիպել են Մադրիդում, որպեսզի քննարկեն ֆուտբոլիստի հավանական տեղափոխությունը: Խոսքը կարող է լինել ինչպես վարձակալության, այնպես էլ՝ մրցաշրջանի ավարտին տրանսֆերի վաճառքի մասին: Բայց լոնդոնյան ակումբը մտադիր չէ 30 միլիոն եվրոյից ավելի վճարել:

Ավելի վաղ տեղեկություն կար նաև այն մասին, որ ուելսցին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության շրջանակում:

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է Պրիմերայի 12 խաղի: Ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0