TotalFootball.am


23.01.20 20:30

«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Տալալաևը լքել է «Խիմկին»


«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը լքել է «Խիմկին»: Այս փաստը հաստատել է ակումբի գլխավոր տնօրեն Վասիլի Իվանովը, ինչպես նաև պատմել է ակումբի զարգացման վեկտորի փոփոխության մասին:

«Այսօր Անդրեյ Տալալաևը լքեց ակումբը: Հիմա փոխվել է ակումբի զարգացման վեկտորը. հենքը դրվելու է երիտասարդների վրա: Լուրջ հովանավոր չունենք, դրա համար Տալալաևը որոշեց հեռանալ: Այդ որոշումը կայացվել է կողմերի համաձայնությամբ: Նոր մարզչի մասին առայժմ խոսել չեմ կարող»,- Իվանովի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը:

25 տուրերից հետո «Խիմկին» 50 միավորով 3-րդն է ՖԱԼ-ի մրցաշարային աղյուսակում:

Հիշեցնենք, որ Տալալաևը նախորդ տարվա ապրիլին հեռացավ «Փյունիկից» և ապրիլի 10-ից արդեն գլխավորում էր ռուսական ակումբը:





  Լրահոս



Նորություններ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0