TotalFootball.am


23.01.20 23:07

Բեյլը շրջանցել է Ռոնալդոյին «Ռեալում» խփած գոլերի քանակով


Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակչի՝ «Ունիոնիստասի» դեմ խաղում (3-1):

Դրա շնորհիվ ուելսցին «Արքայական ակումբի» կազմում խփած գոլերի քանակով շրջանցել է բրազիլացի Ռոնալդոյին: Այս մասին հայտնում է ESPN-ի թվիթերյան էջը:

Բեյլի ակտիվում այժմ արդեն 105 գոլ է «սերուցքայինների» կազմում անցկացրած 246 խաղում: Ռոնալդոն 104 գոլի հեղինակ է դարձել 177 խաղում:

Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականի սեպտեմբերին, «Տոտենհեմին»: Տրանսֆերի արժեքը կազմել էր 101 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է Պրիմերայի 12 խաղի, որոնցում 2 գոլ է խփել ու կատարել նույնքան գոլային փոխանցում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0