TotalFootball.am


27.01.20 10:54

[ՖՈՏՈ] Նեյմարը գոլը նվիրել է Կոբի Բրայանտի հիշատակին՝ ցուցադրելով նրա համարը


ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը «Լիլի» հետ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի խաղում խփած գոլը նվիրել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին, որն ուղղաթիռի վթարի զոհ է դարձել երեկ՝ հունվարի 26-ին, հենց «Լիլի» հետ խաղի ժամանակ:

52-րդ րոպեին բրազիլացին, իրացնելով 11-մետրանոցը, դուբլ է ձևակերպել: Տոնելով գոլը՝ նա մատներով ցույց է տվել 24 թիվը: Այդ համարով էր Բրայանտը խաղում «Լոս Անջելես Լեյքերսում»:

«Ընդմիջմանը որոշեցի նայել սոցցանցերում հաղորդագրությունները և տեսա, որ Կոբին զոհվել է: Դա մեծ վիշտ է մարզաշխարհի ու մեզ բոլորիս համար, ոչ միայն բասկետբոլի երկրպագուների, նա շատ բան է արել ընդհանուր սպորտի համար: Ես ճանաչում էի նրան ու արեցի դա, որպեսզի արժանին մատուցեմ նրան», - Նեյմարի խոսքերն է մեջբերել Goal-ը՝ հղում անելով Canal+-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0