TotalFootball.am


16.02.20 10:10

[ՖՈՏՈ]«Կարծես թե Նեյմարը կվերադառնա». Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» Twitter-ը


Հաքերները «Թվիթերում» կոտրել են «Բարսելոնայի» պաշտոնական էջը: Կատալոնական ակումբի էջում հրապարակվել է հաղորդագրություն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին:

«Մենք կարդացել ենք մի քանի փակ հաղորդագրություն: Ամենայն հավանականությամբ, Նեյմարը կվերադառնա այստեղ», - գրված է եղել «թվիթներից» մեկում:

Էջը կոտրելու համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել OurMine կազմակերպությունը:

Ավելի ուշ «Բարսելոնան» կարողացել է վերադարձնել էջի հասանելիությունը:

Հիշեցնենք՝ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին, «Բարսելոնայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 222 միլիոն եվրո: Անցած տարվա ամռանը հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը ցանկություն ունի լքելու ֆրանսիական ակումբը և վերադառնալու «Բարսելոնա»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0