TotalFootball.am


16.02.20 11:20

«Լիվերպուլը» կրկնել է ԱՊԼ-ում հաղթարշավի սեփական ռեկորդը


 

ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Նորվիչ Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։ Խաղն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ մերսիսայդցիների։  Միակ գոլի հեղինակ դարձավ Սադիո Մանեն։

«Լիվերպուլը», հաղթելով 17-րդ անընդմեջ խաղն ԱՊԼ-ում, կրկնեց անընդմեջ հաղթանակների թվով սեփական ռեկորդն ԱՊԼ-ում, որը ձգվել էր 2019-ի մարտից մինչև հոկտեմբեր։ Նման շարքի ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին», որը 2017-ի օգոստոսից մինչև դեկտեմբեր ԱՊԼ-ում 18 անընդմեջ հաղթանակ էր տարել։ Այս մասին հայտնում է Opta-ն։

«Լիվերպուլի» անպարտելի շարքն ԱՊԼ-ում արդեն կազմում է 43 խաղ։

«Կարմիրները» 76 միավորով առաջատարն են ԱՊԼ-ում։ Անգլիայի չեմպիոնությունը նվաճելու համար Կլոպի սաներին հարկավոր է տանել ևս 5 անընդմեջ հաղթանակ։ Այդ դեպքում նրանք նաև կձևակերպեն Անգլիայի առաջնությունների պատմության ամենաարագ չեմպիոնությունը։





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0