TotalFootball.am


17.02.20 20:41

Կլոպն անհատական ռեկորդ է սահմանել «Լիվերպուլում»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ակումբային ռեկորդ է սահմանել թիմի ղեկին անցկացրած առաջին 250 խաղերի արդյունքում:

Ինչպես հաղորդում է Opta-ն «Թվիթերում»՝ գերմանացի մարզիչը հաղթել է իր առաջին 250 խաղերից 153-ում: Այդպիսով, նա գերազանցել է մերսիսայդցիների նախորդ ռեկորդակրին՝ Քեննի Դալգլիշին, որին հաջողվել էր հաղթել առաջին 250-ից 152 խաղում: Լավագույնների եռյակը եզրափակում է Ռաֆաել Բենիտեսը 142 հաղթանակով:

«Լիվերպուլի» լեգենդար մարզիչներ Բոբ Փեյսլին (139) և Բիլլ Շենկլին (133) զբաղեցնում են 4-րդ և 5-րդ տեղերը: 6-րդ տեղում է Ժերար Ուլյեն (129):

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականի աշնանը՝ փոխարինելով Բրենդան Ռոջերսին: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և աշխարհի Ակումբային առաջնության հաղթող: ԱՊԼ-ի 26 խաղերից հետո թիմն առաջատար է մրցաշարային աղյուսակում 76 միավորով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0