TotalFootball.am


17.02.20 21:35

Վենգերը՝ «Ման. Սիթիի» հեռացման մասին. «Բոլորը պետք է հարգեն կանոնները»


«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որն այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի՝ ֆուտբոլի համաշխարհային զարգացման բաժինը, մեկնաբանել է ֆինասական ֆեյր-փլեյի կանոնների խախտման համար «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգայից հեռացնելու՝ ՈՒԵՖԱ-ի որոշումը:

«Կանոններն այդպիսին են, և բոլորը պետք է հարգեն դրանք: Մարդկանց, ովքեր փորձել են շրջանցել այդ կանոնները տարբեր եղանակներով ու բռնվել են, անհրաժեշտ է պատժել, եթե նրանք դա արել են միտումնավոր: Կարծում եմ՝ սպորտի էությունը կանոնների սահմանում հաղթանակն է: Մենք տոնում ենք լավագույնների ձեռքբերումները տարբեր սպորտաձևերում և ցանկանում ենք իմանալ, որ նրանք հարգում են կանոնները: Եթե հրագանք չկա կանոնների նկատմամբ: Եթե դուք մասնակցում եք մրցաշարերի, պարտավոր եք հարգել կանոնները», - Վենգերի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Հիշեցնենք՝ 2012-ից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում կատարած ֆինանսական մեքենայությունների համար ՈՒԵՖԱ-ն «Սիթիին» 2 մրցաշրջանով հեռացրել է Եվրագավաթներից:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0