TotalFootball.am


18.02.20 00:29

Տուխել. «Նեյմարն ունակ է միայնակ վճռել խաղերի ելքը»


ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելտ մեկնաբանել է Նեյմարի՝ ՉԼ 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկվելը: Մասնագետը նաև խոսել է այդ խաղից իր սպասելիքների մասին:

«Նեյմարն ունակ է միայնակ վճռել խաղերի ելքը: Նա խաղընկերների վստահությունն է ավելացնում և օգնում է նրանց՝ էլ ավելի լավ գործել: Դուրտմունդ վերադարձն ինձ ուրախացնում է, և ես առանձնահատուկ զգացողություններ կունենամ երբեմնի հարազատ մարզադաշտում խաղից: Բայց մենք պետք է հոգեբանական տեսանկյունից ամեն ինչի պատրաստ լինենք: Մենք գերազանց հնարավորություն ունենք վարպետություն ցուցադրելու, ամբողջ աշխարհին մեզ ցույց տալու», - Տուխելի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Բորուսիա» - ՊՍԺ խաղը կկայանա փետրվարի 18-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0