TotalFootball.am


18.02.20 00:54

Դել Պիերո. «Չեմ կարծում, թե Մեսսին մտածում է «Բարսելոնայից» հեռանալու մասին»


«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Մեսսին հանճար է: Չեմ կարծում, թե նա մտածում է «Բարսելոնայից» հեռանալու մասին: Նա ակումբի հետ լավ հարաբերություններ ունի: Բոլորը խոսում են այն մասին, որ նա կարող է մինչև կարիերայի ավարտը մնալ «Բարսելոնայում»: Դա լավ պատմություն կլինի», - Դել Պիերոյի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Մեսսին Պրիմերայի 19 խաղում 14 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0