TotalFootball.am


18.02.20 10:59

«Բարսելոնան» 20 միլիոն եվրո կվճարի «Լեգանեսի» հարձակվողի համար


«Բարսելոնան» կարող է այս շաբաթ ձեռք բերել «Լեգանեսի» դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթին: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 20 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Cadena Cope-ն:

Հենց այս գումարն է ֆիքսված 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում որպես հրաժարագին: Բրեյթուեյթը կփոխարինի շարքից դուրս մնացած Ուսման Դեմբելեին ու Լուիս Սուարեսին:

Ավելի վաղ Լա Լիգայի ղեկավարությունը թույլատրել էր «Բարսելոնային» 15 օրվա ընթացքում նոև հարձակվողի ձեռք բերել ոչ-տրանսֆերային հատվածում, պայմանով, որ այդ խաղացողը կլինի Իսպանիայի առաջնությունից:

Ընդ որում, «Լեգանեսը» Բրեյթուեյթին փոխարինելու հնարավորություն չի ունենա: Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում դանիացին 24 խաղի է մասնակցել՝ խփելով 6 գոլ: Ավելի վաղ հանդես է եկել «Էլսբյերգ», «Թուլուզ», «Բորդո» և «Միդլսբրո» ակումբներում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0