TotalFootball.am


18.02.20 11:18

Կլոպ. «Սիմեոնեի հետ համեմատած՝ ես պարզապես մանկապարտեզի ոստիկան եմ»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Ատլետիկոյի» հետ առաջին խաղին ընդառաջ կարծիք է հայտնել մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:

«Մարդիկ ասում են, որ ես շատ էմոցիոնալ եմ տեխնիկական գոտում: Բայց եթե ես 4-րդ մակարդակի վրա եմ, ապա Դիեգոն մոտավորապես 12-րդում է: Նրա հետ համեմատած՝ ես պարզապես մանկապարտեզի ոստիկան եմ», - Կլոպի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ՉԼ 1/8 եզրափակչի «Ատլետիկո» - «Լիվերպուլ» խաղը կկայանա այսօր՝ փետրվարի 18-ին, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0