TotalFootball.am


18.02.20 11:46

Ռայոլա. «Պոգբան Սուլշերի սեփականությունը չէ»


Մինո Ռայոլան` «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալը, քննադատել է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին։

«Պոլը ոչ իմ, իհարկե, ոչ էլ Սուլշերի սեփականությունը չէ։ Դուք չեք կարող մարդուն արդեն երկար ժամանակ ձեր տրամադրության տակ ունենալ ոչ Մեծ Բրիտանիայում, ոչ էլ որևէ այլ տեղ։ Հուսով եմ` Սուլշերը չի մտածում, թե Պոլն իր գերին է,  բայց նախքան Սուլշերը կմեկնաբանի իմ խոսքերը, նա պետք է ավելի լավ իմանա ասածի բովանդակությունը։

Ես ազատ մարդ եմ, որը կարող է մտածել ու արտահայտել իր մտքերը։ Մինչև հիմա ես չափազանց բարի եմ եղել նրա նկատմամբ։ Սուլշերը պարզապես պետք է հիշի, թե ամռանն ինչ է ասել Պոլին», - «Թվիթերում» գրել է Ռայոլան։

Ավելի վաղ Ռայոլան հայտարարել էր, որ Պոգբայի հնարավոր տեղափոխության շուրջ շփվում է «Յուվենտուսի» հետ։ Այդ կապակցությամբ Սուլշերն ասել էր, որ Պոգբան ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստն է, ոչ թե Ռայոլայի։





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0