Արսեն Վենգերը՝ «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչը, որն այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի՝ ֆուտբոլի համաշխարհային զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնը, հերքել է այն տեղեկությունը, որ կարող է դառնալ «Ռենի» մարզիչը:
«Ես այդ պաշտոնի թեկնածու չեմ հանդիսանում: Ես կենտրոնացած եմ իմ պարտականությունների վրա, հիմա շատ գործ ունեմ ֆուտբոլի զարգացման ոլորտում, ջանում եմ այն կատարել որքան հնարավոր է լավ:
Ես պարզապես ուզում եմ փոխանցել իմ փորձն ու վերադարձնել պարտքս ֆուտբոլին, որի շնորհիվ ես սովորել եմ այն, ինչ կարողանում եմ», - Վենգերի խոսքերն է փոխանցել L’Equipe-ը: