TotalFootball.am


19.02.20 11:52

Կլոպ. «Արդեն 30 րոպե անց «Ատլետիկոյի» 3 ֆուտբոլիստ խոտածածկին էր, չգիտեմ՝ ինչու»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր թիմի պարտությունն «Ատլետիկոյին» ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում: Հանդիպումը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով:

«Մենք պարտվեցինք, բայց ինձ համար դա պարտություն չէ. Սա միայն ընդմիջում է: Պետք է իսկապես ուժեղ մրցավար լինել նման մթնոլորտում: Ակնհայտ է՝ դա հեշտ չէր: Այս խաղում շատ բան եղավ: 30 րոպե անց արդեն 3 ֆուտբոլիստ խոտածածկին էին, որպեսզի մի քիչ հանգստանային, կամ՝ ես չգիտեմ էլ թե ուրիշ ինչի համար: Այս խաղի համար ոչ ոք մեղավոր չէ: Առջևում երկար դադար ունենք, և մենք դրանից կօգտվենք», - Կլոպի խոսքերն է մեջբերել Metro-ն՝ հղում անելով BT Sport-ին:

«Լիվերպուլ» - «Ատլետիկո» պատասխան խաղը կկայանա մարտի 11-ին: Հիշեցնենք՝ Կլոպի թիմը մրցաշարի գործող չեմպիոնն է:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0