TotalFootball.am


21.02.20 19:22

Նեյմարի շրջապատից հերքել են Մեսսիի խոսքերը բրազիլացու մասին


ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մտերիմներից մեկն արձագանքել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խոսքերին:

32-ամյա արգենտինացին ծավալուն հարցազրույց է տվել, որում, մասնավորապես, ասել է. 

«Նեյմարը շատ է ցանկանում վերադառնալ «Բարսելոնա»»: 

Մեսսին նաև ավելացրել է, որ անձամբ ինքն էլ կցանկանար, որ բրազիլացին վերադառնա կատալոնական ակումբ:

Ինչպես հայտնում է L'Equipe-ը՝ Նեյմարի մտերիմը զարմանքով է արձագանքել «Բարսելոնայի» ավագի խոսքերին՝ հայտարարելով, որ այդ խոսքերը «չեն համապատասխանում իրականությանը» և ավելի շուտ արտահայտում են անձամբ Մեսսիի ցանկությունները:

Հավաստիացվում է, որ Նեյմարը ցանկանում էր «Բարսելոնա» վերադառնալ 6 ամիս առաջ, բայց հիմա դա այդպես չէ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0