TotalFootball.am


22.02.20 10:38

«Բարսելոնան» միացել է «Այաքսի» դարպասապահի համար պայքարին


«Բարսելոնան» կպայքարի «Այաքսի» կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի համար: Այս մասին հաղորդում է Sport.es-ը: Ավելի վաղ հաղորդվել է նաև, որ դարպասապահով հետաքրքրվում է «Չելսին»:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Բարսելոնայում» ցանկանում են, որ իրենց դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի համար թիմում մրցակցություն ստեղծվի:

23-ամյա Օնանան «Բարսելոնայի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում կամերունցի դարպասապահը մասնակցել է Հոլանդիայի առաջնության 20 խաղի, որոնցում բաց է թողել 17 գոլ: 7 խաղում նա իր դարպասն անառիկ է պահել: Ամստերդամյան ակումբի հետ Օնանայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: Նա նաև  խաղ է անցկացրել Կամերունի հավաքականի կազմում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0