TotalFootball.am


22.02.20 10:54

«Վալենսիային» նույնպես թույլ են տվել նոր ֆուտբոլիստ ձեռք բերել


Լա Լիգան «Վալենսիային» թույլ է տվել ոչ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Ռեալի» պաշտպան Խավի Սանչեսին, որը վարձավճարով խաղում է «Վալյադոլիդում»: Այս մասին հաղորդում է AS-ը:

Լիգան ընդառաջել է լևանտացիներին Էզեկիել Գարայի վնասվածքի պատճառով, որը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը: Ավելի վաղ նմանատիպ հանգամանքներում «Բարսելոնային» թույլատրել էին գրանցել հարձակվող Մարտին Բրեյթուեյթին:

«Ռեալն» ու «Վալյադոլիդը» դեմ չեն Սանչեսի՝ վարձավճարով «Վալենսիա» տեղափոխությանը, քանի որ 22-ամյա պաշտպանը խաղային պրակտիկայի պակաս ունի: Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ մադրիդյան ակումբը չի ցանկանում, որպեսզի «չղջիկները» մրցաշրջանի ավարտին Սանչեսին գնելու հնարավորություն ունենան:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0