TotalFootball.am


22.02.20 11:28

ԱՄՆ-ի կանանց հավաքականի ֆուտբոլիստները 66 մլն դոլար են պահանջում սեռական խտրականության համար


ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիայից 66 միլիոն դոլար են պահանջում: Այս մասին հաղորդում է AP News-ը:

Կանանց հավաքականը ֆեդերացիային մեղադրել է սեռական խտրականության մեջ: Մասնավորապես, հաստատող փաստաթղթերն արդեն հանձնվել են Լոս-Անջելեսի դատարան: Դատական  գործընթացը պետք է սկսվի մայիսի 5-ին:

Ֆուտբոլիստները ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիային դատի են տվել նախորդ տարվա մարտին՝ մեղադրելով իրենց փաստացի գործատուին «սեռով պայմանավորված օրինական խտրականության» մեջ: Մարզիկները հավաստիացնում են, որ դա ազդում է ոչ միայն իրենց աշխատավարձի վրա, այլև այն բանի, թե որտեղ ու որքան հաճախ կխաղան իրենք, ինչպես կմարզվեն ու կստանան բուժօգնություն, ինչպես նաև այն բանի վրա, թե ինչպես կգնան խաղերին:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա հուլիսին ԱՄՆ-ի կանանց հավաքականը հաղեց Հոլանդիայի հավաքականին ու 4-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0