TotalFootball.am


22.02.20 14:35

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Սոչին» հայտարարեց Ադիլ Ռամիի տրանսֆերի մասին


«Սոչի» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանում տրանսֆերային պատուհանի փակվելուց 1 օր անց հայտարարեց ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամիի հետ պայմանագիր ստորագրելու մասին:

«Պաշտոնական բոլոր ձևակերպումներն արված են: Ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամին մոտ ժամանակներս կժամանի թիմի ճամբար: Ի՞նչ կարծիքի եք տրանսֆերի մասին», - ասված է «Սոչիի» թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ:

Փետրվարի 21-ին ֆրանսիացու տեղափոխության մասին հաստատվել էր ՌՊԼ-ի պաշտոնական կայքում: Ռամիի վերջին ակումբը եղել է թուրքական «Ֆեներբահչեն», որի հետ պայմանագիրը խզելուց հետո ռուսական ակումբին է միացել ազատ գործակալի կարգավիճակով:

Ռամին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է ԱԱ-2018-ի չեմպիոն՝ մրցաշարի ոչ մի հանդիպման չմասնակցելով:

«Սոչին» ՌՖՊԼ-ի 18 խաղից հետո 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 16-րդ հորիզոնականը: Ձմեռային դադարից հետո ռուսական ակումբն առաջին խաղը կանցկացնի մարտի 1-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0