TotalFootball.am


25.02.20 10:44

Հանուն Հոլանդի «Ռեալը» պատրաստ է հրաժարվել Մբապեի տրանսֆերից


Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Ռեալը» պատրաստվում է հրաժարվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերից և ողջ ուժերը գործադրել Հոլանդի հետ պայմանագիր կնքելու համար:

19-ամյա Հոլանդը նորվեգական «Բրյունե» ակումբի սան է: Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվել է 2020 թվականի հունվարին ավստրիական «ՌԲ Զալցբուրգից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո: Գերմանական ակումբի հետ նորվեգացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգը 29 խաղի է մասնակցել, որոնցում աչքի է ընկել 39 գոլով և 8 արդյունավետ փոխանցումով: Դորտմունդյան թիմի կազմում 8 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել 11 գոլի հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0