TotalFootball.am


25.02.20 12:10

ՊՍԺ-ի դարպասապահ. «Դի Մարիան ատում է «Մանչեսթեր Յունայթեդը»»


ՊՍԺ-ի դարպասապահ Մարցին Բուլկան պատմել է, թե ինչպես է թիմի կիսապաշտպան Անխել Դի Մարիան վերաբերվում «Մանչեսթեր Յունայթեդին»: 

«Դի Մարիան ատում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա լավ հիշողություններ չունի այնտեղ անցկացրած ժամանակից: Ամեն անգամ, երբ «Մանչեսթեր Յունայթեդին» են ցույց տալիս հեռուստացույցով, նա խնդրում է փոխել ալիքը», - Բուլկայի խոսքերն է մեջբերել A Bola-ն՝ հղում անելով Foot Truck յութուբյան ալիքին:

Դի Մարիան 2014 թվականին «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալից», 75 միլիոն եվրոյի դիմաց: Արգենտինացին արդեն 1 տարի անց լքեց անգլիական թիմը՝ 63 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելով ՊՍԺ: ԱՊԼ-ում նա անցկացրել է 27 խաղ՝ դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Դի Մարիան մասնակցել է 25 խաղի՝ խփելով 8 գոլ և կատարելով 14 գոլային փոխանցում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0