TotalFootball.am


25.02.20 14:25

«Բորուսիան» պատրաստ է 50-60 մլն եվրո վճարել 17-ամյա Կամավինգայի համար


«Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարող է կարիերան շարունակել Գերմանիայում: 

Ինչպես հաղորդում է France Football-ը՝ Դորտմունդի «Բորուսիան» կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերում 17-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ ու ֆրանսիացուն դարձրել է իր առաջնային նպատակը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ գերմանական ակումբը պատրաստ է 50-60 միլիոն եվրո վճարել Կամավինգայի համար:

Ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Բորուսիան» պատրաստ է կիրառելու նույն տակտիկան, որն օգտագործել էր Հոլանդին ձեռք բերելիս. հրավեր ակումբի մարաբազա ու մարզադաշտ, կանոնավոր խաղաժամանակի երաշխիք և երկրպագուների էմոցիաները ցուցադրող տեսանյութերի ներկայացում ֆուտբոլիստին: Հոլանդը խոստովանել էր, որ այդ գործոններն ազդեցություն էին ունեցել իր որոշման վրա:

Ավելի վաղ տեղեկություն կար այն մասին, որ Կամավինգայով հետաքրքրվում է նաև Մադրիդի «Ռեալը»՝ ֆուտբոլիստին դիտարկելով որպես Կազեմիրոյին փոխարինողի:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0