TotalFootball.am


25.02.20 14:36

Սմոլինգը՝ «Ռոմայի» հետ պայմանագրի մասին. «Ամռանն ինձ հետաքրքիր որոշում է սպասվում»


«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայում», մեկնաբանել է հնարավոր լիարժեք տեղափոխությունն իտալական ակումբ:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Սմոլինգի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվական, և ակումբը հնարավորություն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու, բայց անգլիացին դիտարկում է «Ռոմա» տեղափոխության հնարավորությունը:

«Իտալիան նոր երկիր ու նոր փորձառություն է ինձ համար: Բայց ես արագ ներգրավվեցի թիմի մեջ, ր երկրպագուներն իրենց սերն ու աջակցությունը ցուցաբերեցին, ուստի ինձ հետաքրքիր որոշում է սպասվում: Տեսնենք՝ ինչ կլինի մրցաշրջանի վերջում:

Ես զրույց էի ունեցել Սուլշերի հետ և ասել, որ ըտնելացել եմ գրեթե ամեն խաղում խաղալուն, երբ լավ մարզավիճակում եմ ու վնասվածք չունեմ: Ուստի, երբ իմ խաղաժամանակը կարող էր կրկնակի կրճատվել, տեղափոխության տարբերակներ դիտարկելիս չկար ավելի լավը, քան «Ռոման»: Մենք բաց խոսեցինք այդ մասին և եկանք երկու կողմերի համար ցանկալի որոշման»,-Սմոլինգի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0