TotalFootball.am


25.02.20 14:42

Անրի. «Քանի դեռ ողջ եմ, իսկապես կուզեի գլխավորել «Արսենալը»»


«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, որն այժմ գլխավորում է MLS-յան «Մոնրեալ Իմփեքթ» ակումբը, հայտնել է, որ կուզեր երբևէ գլխավորել լոնդոնյան ակումբը:

«Ես իսկապես երազում եմ գլխավորել «Արսենալը», բայց նաև երազում եմ հաղթել բասկետբոլի խաղահրապարակում և կատարել սլեմ-դանք: Սակայն դա չի նշանակում, թե այդ ամենը կիրականանա: Բայց այո, քանի դեռ ողջ եմ, իսկապես կուզեի աշխատել որպես այդ ակումբի գլխավոր մարզիչ: Դա անելն արդեն դժվար է, անգամ մինչև Արսեն Վենգերի հեռանալը», - Անրիի խոսքերն է մեջբերել Metro-ն՝ հղում անելով Canal Plus-ին:

Անրին «Արսենալում» խաղացել է 1999-ից 2007 թվականներին: Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն ավելի քան 250 գոլ է խփել լոնդոնյան ակումբում: Նա ակումբի հետ 7 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ ԱՊԼ-ի 2 չեմպիոնություն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0