TotalFootball.am


26.02.20 10:43

«Բարսելոնան» կադրային կորուստներ ունի «Նապոլիի» հետ պատասխան խաղից առաջ


«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ու Արտուրո Վիդալը բաց կթողնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Նապոլիի» հետ պատասխան խաղը, որը կկայանա մարտի 18-ին, «Կամպ Նոուում»:

Բուսկետսը դեղին քարտ ստացավ նախօրեին կայացած խաղի 49-րդ րոպեին: Դա նրա 3-րդ զգուշացումն էր ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում, ինչը նշանակում է մեկխաղյա որակազրկում: Վիդալը 89-րդ րոպեին 2 անընդմեջ դեղին քարտ ստացավ ու լքեց խաղադաշտը:

Բացի դրանից, կոճի վնասվածք է ստացել թիմի պաշտպան Ժերար Պիկեն: 93-րդ րոպեին նա չկարողացավ շարունակել հանդիպումն ու փոխարինվեց: Հարցականի տակ է նրա մասնակցությունը ոչ միայն «Նապոլիի» հետ պատասխան խաղին, այլ նաև «կլասիկոյին», որը կկայանա մարտի 1-ին, «Սանտյագո Բեռնաբեուում»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0