TotalFootball.am


26.02.20 11:30

Սարրի. «Ռոնալդուն ֆիզիկական ու հոգեբանական գերազանց վիճակում է»


«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է ՉԼ 1/8 եզրափակչում «Լիոնի» հետ խաղի սպասելիքներից, ինչպես նաև կարծիք հայտնել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակի մասին:

««Լիոնը» տեխնիկապես լավ թիմ է, որը գերազանց պատրաստ է ֆիզիկապես ու կարողանում է ակնթարթորեն արագացնել: վտանգավոր մրցակից է, որի հետ խաղում պետք է շատ լավ ֆուտբոլ ցուցադրել:

Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլիստ է, որին բարձր են գնահատում ամբողջ աշխարհում: Նրա մարզավիճակի մասին դատելու համար բավական է նայել վիճակագրությանը: Նա նշանավոր ֆուտբոլիստ է, որը գերազանց վիճակում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն», - Սարրիի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Լիոն» - «Յուվենտուս» խաղը կկայանա այսօր՝ փետրվարի 26-ի երեկոյան, Երևանի ժամանակով 24:00-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0