TotalFootball.am


26.02.20 12:18

Գրիզման. «Թիմակիցներս երբեմն չեն տեսնում իմ տեղաշարժերը»


«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է «Նապոլիի» հետ ոչ-ոքին ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում (1-1): Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ:

«Մենք ժամանել էինք հաղթանակի համար, բայց այս խաղում դա վիճակված չէր: Սկզբում մեզ համար դժվար էր գտնել կամ ստեղծել տարածություններ, հարվածել դարպասին: Բայց որքան շատ էինք տեսնում, որ նրանք հոգնում են, այնքան ավելի շատ էր մեզ հաջողվում ճնշել ու պահեր ստեղծել: Ես պետք է աշխատեմ իմ խաղի վրա. թիմին անհրաժեշտ է, որ ես լայնություն ստեղծեմ ու բարելավեմ ուղղահայաց խաղի որակը: Երբեմն նրանք տեսնում են իմ տեղաշարժերը, երբեմն՝ ոչ: Ես պետք է ազատ տարածություններ ստեղծեմ: Առաջին խաղակեսում ինձ դա չհաջողվեց, իսկ երկրորդում ամեն ինչ ստացվեց», - Գրիզմանի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Բարսելոնայի» ու «Նապոլիի» միջև պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0