TotalFootball.am


26.02.20 12:45

Գատուզո. «Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար պայքարելը «Նապոլիի» պարտքն է»


Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարծիք է հայտնել ՉԼ 1/8 եզրափակչում կատալոնական «Բարսելոնայի» հետ իր թիմի խաղի մասին (1-1):

«Մենք տիրում էինք գնդակին ու վերահսկում խաղը, դրա համար էլ շատ եմ ափսոսում, որ չստացվեց ավելի շատ գոլ խփել. մենք «Բարսելոնային» գրեթե թույլ չտվեցինք որևէ բան անել, բայց նրանց բավական էր մեկ հարվածը: «Բարսայի» հետ խաղերում չի կարելի սխալներ թույլ տալ, բայց հավականությունը, որ մենք բաց չէինք թողնի, մեծ էր: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար պայքարելը «Նապոլիի» պարտքն է: Մենք գերազանց ֆուտբոլիստներ ունեն, բայց «Բարսելոնան» շատ ավելին ունի: Եթե մենք խաղանք նույնքան ամուր, հաջողության շանս կա: «Բարսայի» դեմ կարելի է պաշտպանվել, այս խաղը ցույց տվեց դա», - Գատուզոյի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին, «Կամպ Նոուում»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0