TotalFootball.am


26.02.20 13:00

Պիկեն հայտնել է, որ կարող է խաղալ «Ռեալի» դեմ՝ չնայած վնասվածքին


«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն գնահատել է կոճի վնասվածքի աստիճանը, որն ստացել էր ՉԼ 1/8 եզրափակչում «Նապոլիի» հետ առաջին խաղի վերջնամասում (1-1):

Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ մարզադաշտից դուրս գալիս ֆուտբոլիստը լրագրողներին հայտարարել է, որ իրեն լավ է զգում ու կարծում է, որ կարող է օգնել թիմին Մադրիդի «Ռեալի» հետ Պրիմերայի 26-րդ տուրում կայանալիք խաղում:

«Ռեա;» - «Բարսելոնա» խաղը կկայանա մարտի 1-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 24:00-ին:

Այս խաղից առաջ «Բարսելոնան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» 53 միավորով 2-րդն է:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0