TotalFootball.am


26.02.20 13:35

«Արսենալը» մտադիր է հրաժեշտի խաղ կազմակերպել Վենգերի ու Կասորլայի համար


«Արսենալը» նախատեսում է հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ հրաժեշտի խաղ կազմակերպել թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ու նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլայի համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ակումբն արդեն կապ է հաստատել ֆրանսիացի մասնագետի հետ, որը կարող է առաջին պաշտոնական այցն իրականացնել «Էմիրեյթս» 22 տարի այնտեղ գլխավոր մարզիչ աշխատելուց հետո: Ակումբում նաև պատրաստակամություն են հայտնել կազմակերպելու հրաժեշտի խաղ Սանտի Կասորլայի համար, որը վնասվածքների պատճառով չկարողացավ լիովին բացվել ու դրսևորել իրեն լոնդոնյան ակումբում: Որպես մրցակից՝ «Արսենալը» մտադիր է խաղի հրավիրել Կասորլայի ներկայիս թիմին՝ «Վիլյառեալին»:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի այս մրցաշրջանում «Արսենալը» 27 տուրերից հետո հավաքած 37 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0