TotalFootball.am


27.02.20 15:36

Իտալիայում կորոնավիրուսն առաջինը հայտնաբերվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի մոտ


Իտալական Ա Սերիայի պրոֆեսիոնալ խաղացողը դարձել է կորոնավիրուսով հիվանդացած առաջին ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով La Nazione-ին:

Հաղորդվում է, որ վարակվողը Սիենա պորվինցիայում ապրող ֆուտբոլիստ է, որի անունը չի հիշատակվում: Անցած կիրակի ֆուտբոլիստը հայտավորված չի եղել իր թիմի կազմում հիվանդության պատճառով: Ավելի ուշ բժիշկները կորոնավիրուսի թեստեր են անցկացրել, իսկ մի քանի ժամ հետո ակումբը ստացել է դրական արդյունքներով պատասխանը: Շտապ օգնությունը ֆուտբոլիստին տեղափոխել է Սիենայի ինֆեկցիոն հիվանդանոց:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Իտալիայում բռնկվել է կորոնավիրուսը և այդ օրից ի վեր երկիրը դարձել է աշխարհում 4-րդ խոշոր օջախը: Պաշտոնապես հայտնի է 453 վարակվածի և 12 զոհի մասին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0