TotalFootball.am


27.02.20 15:59

[ՎԻԴԵՈ] Արգենտինացի դարպասապահը վճռորոշ գոլ է խփել վերջին րոպեին


ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի 1/ եզրափակչի «Տիգրես» - «Ալյանսոյ» խաղը երկրպագուներին դրամատիկ զարգացում է պարգևել:

Ավելացված 4 րոպեներից վերջինին, երբ հաշիվը 3-2 էր, տանտերերը  տուգանային հարվածի իրավունք են ստացել տուգանային հրապարակի անկյունի մոտ: Թիմակիցներին օգնության է եկել նաև դարպասապահ Նաուել Գուսմանը: «Տիգրեսի» կիսապաշտպան Էդուարդո Վարգասը փոխանցում է կատարել, և արգենտինացի դարպասապահը եզրափակել է այն՝ հիացնելով երկրպագուներին:

Գուսմանի գոլը դարձել է վճռորոշ այս դիմակայության համար: Առաջին խաղում «Ալյանսան» սեփական հարկի տակ առաջին խաղում հաղթել էր 2-1, և արտագնա գոլի կանոններով «Տիգրեսին» հարկավոր էր 2 գնդակ ավել խփել, քան մրցակիցը: Այդպիսով, մեքսիկական թիմը դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0