TotalFootball.am


28.02.20 19:01

Մատիչ. «Սուլշերը՝ որպես մարզիչ, դարձել է մի քանի անգամ ավելի ուժեղ, քան 1 տարի առաջ էր»


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը գնահատել է Օլե-Գունար Սուլշերի ներկայիս մարզավիճակը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Ամեն օր Սուլշերը ավելի ու ավելի լավն է դառնում: Ես կարծում եմ, որ նա մի քանի անգամ ավելի ուժեղացել է որպես մարզիչ, քան 1 տարի առաջ էր, քանի որ հիմա նա ավելի լավ է ճանաչում բոլոր խաղացողներին, հստակ գիտի, թե ինչ պետք է անի խաղերից առաջ: Օլեն շատ փորձ է կուտակել:

Թոփ-4-ում հայտնվելը մեզ համար շարունակում է մնալ նպատակ, չէ՞ որ մենք դեռ չգիտենք, թե ինչ իրավիճակ կլինի «Մանչեսթեր Սիթիում»: Կարծում եմ՝ մենք բավականաչափ վարպետություն ունենք առաջին քառյակում հայտնվելու համար: Պարզապես պետք է շարունակենք խաղալ այնպես, ինչպես խաղացել ենք վերջին 5-6 խաղերը: Վստահ եմ՝ տղաները ևս կարծում են, որ մեր ուժերի սահմանում է մրցաշրջանը ՉԼ գոտում ավարտելը», - Մատիչի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0