Պորտուգալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Տանը մնա» չելենջի շրջանակում իր երեխաներին ցույց է տվել, թե ինչպես է պետք օգտվել ձեռքերի համար նախատեսված ախտահանող միջոցներից:
Պորտուգալացին երեխաների ափերի մեջ ախտահանող գել է լցրել, ինչից հետո նրանք սկսել են դրանով մաքրել ձեռքերը: Ֆուտբոլիստը տեսանյութը հրապարակել է իր «Ինստագրամի» «սթորիզ» բաժնում: