TotalFootball.am


23.03.20 13:42

«Վուլվերհեմփթոնի» հարձակվողը դարձել է «Ռեալի» գլխավոր թիրախը


Մադրիդի «Ռեալը» առանձնացրել է «Վուլվերհեմփթոնի» 28-ամյա հարձակվող Ռաուլ Խիմենեսին որպես առաջիկա ամռավա իր գլխավոր տրանսֆերային թիրախ: Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով Don Balon-ին:

«Արքայական ակումբը» անցած տարի 60 միլիոն եվրո է ծախսել սերբ հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերի համար, բայց այդ քայլն իրեն չարդարացրեց: «Ռեալի» կազմում 24 խաղում նա ընդամենը 2 գոլ է խփել:

Ռաուլ Խիմենեսը երջանիկ կլինի վերադառնալ Իսպանիայի մայրաքաղաք, որտեղ մի ամբողջ մրցաշրջան է անցկացրել «Ատլետիկոյում», բայց չկարողացավ ադապտացվել՝ 28 խաղում խփելով ընդամենը 1 գոլ:

Այս պահին Խիմենեսը հիանալի մրցաշրջան է անցկացնում «Վուլվերհեմփթոնում» և ԱՊԼ տեղափոխվելու պահից 39 գոլ է խփել գրեթե 2 մրցաշրջանում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0