TotalFootball.am


23.03.20 13:55

Կորոնավիրուսից մահացել է «Էսպանյոլի» նախկին մարզիչը


«Էսպանյոլի» նախկին մարզիչ Բենիտո Խոանետը մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Բենիտոն 84 տարեկան էր:

Նա ծնվել է Բարսելոնայում, մի քանի ակումբներում խաղացել է դարպասապահի դիրքում, այդ թվում՝ «Էսպանյոլում» ու «Դեպորտիվոյում»:

Բենիտոն նաև 1955 թվականին Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

Որպես մարզիչ նա աշխատել է նաև «Դեպորտիվոյում», «Էրկուլեսեում» ու «Կադիսեում», երեք անգամ թիմերին Սեգունդայից բարձրացրել է Պրիմերա:

Բենիտոն տառապում էր խրոնիկ հիվանդությամբ:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0