TotalFootball.am


23.03.20 15:37

Հոլանդը խորհուրդ է տվել՝ ինչպես հաղթահարել սթրեսը պանդեմիայի ժամանակ


«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խորհուրդներ է տվել, թե ինչպես հաղթահարել սթրեսը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: «Այս համաճարակը բոլորիս ստիպում է ավելի շատ սթրես ու անինքնավստահություն ունենալ, քան՝ սովորաբար: Եթե դուք այս օրերին լրացուցիչ անհանգստություն եք զգում, դուք միայնակ չեք: Մեր մարմնի մասին հոգ տանելուն պետք է ավելացնենք նաև մեր մտքի հանդեպ հոգատարությունը:

Մեդիտացիան լուրջ բան է, և այն, անխոս, կարող է օգնել մեզ կարգավորել մեր էմոցիաները, որպեսզի կարողանանք ավելի լավ ուշադրություն դարձնել այլ մարդկանց ու ավելի ալտրուսիտաբար գործենք: Մենք պետք է մեզ հասարակության մաս զգանք: Հասկանանք, որ մենք այստեղ ենք միմյանց օգնելու համար՝ որպեսզի անցնենք այս ամենի միջով: Ուժեղ մնացեք ու առողջ եղեք»,- գրել է Հոլանդը «Ինստագրամի» իր էջում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0