TotalFootball.am


23.03.20 16:13

Իսպանիայի առաջնությունում դադարը երկարացվել է անորոշ ժամկետով


Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական կայքում հրապարակել է թարմացված տեղեկություն կորոնավիրուսի համաճարակի ֆոնին ձեռնարկված միջոցների մասին:

Ըստ այդ հայտարարության՝ որոշում է կայացվել անորոշ ժամկետով երկարաձգել ազգային բոլոր առաջնությունների դադարի ժամկետը: Մրցաշարերի վերսկսումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե իշխանությունները համարեն, որ մասնակիցների առողջությանը սպառնացող ոչ մի վտանգ չկա:

Հիշեցնենք՝ ի սկզբանե Իսպանիայում հետաձգվել էին միայն Պրիմերայի առաջիկա երկու տուրերը: Սակայն վերջին ժամանակներս երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վատացել է: Այս պահին Իսպանիան վարակվածների թվով առաջատարների թվում է:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0