TotalFootball.am


24.03.20 19:46

Հոլանդը դարձել է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը


Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է տեղափոխությունից ընդամենը կես տարի անց արդեն հեռանալ ակումբից:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ 19-ամյա ֆուտբոլիստը դարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը առաջիկա ամռան համար: «Սերուցքայինները» ցանկանում են կանոնավոր գոլեր խփող ֆուտբոլիստի ձեռք բերել և Էրլինգին համարում են հիանալի թեկնածու այդ դերի համար: Պարբերականը ենթադրում է, որ կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո Հոլանդի տրանսֆերային արժեքը, որն այժմ 75 միլիոն եվրո է, կնվազի:

Նշվում է, որ «Ռեալը» հետևում է նաև Լաուտարո Մարտինեսին և Տիմո Վերներին: Սակայն Հոլանդը «սերուցքայիններին» ավելի շատ է դուր գալիս: Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել այս տարվա հունվարին 20 միլիոն եվրոյի դիմաց: Բունդեսլիգայում նորվեգացին 8 խաղի է մասնակցել՝ դառնալով 9 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0