«Միլանի» սպորտային տնօրեն Պաոլո Մալդինին պատմել է կորոնավիրուսից բուժվելու ընթացքի ու ախտանշանների մասին:
«Ինձ լավ եմ զգում, բայց դեռևս հազում եմ: Նաև դադարել եմ համ ու հոտ զգալ: Հստակ է, սա նման չէ սովորական գրիպին: Ես գիտեմ իմ մարմինը, ցանկացած մարզիկ գիտի իրեն: Սա միանգամայն նոր վիրուս է: Մարմինս պայքարում է թշնամու դեմ, որին չի ճանաչում: Երբեմն ուժեղ ցավեր են առաջանում հոդերում ու մկաններում: Հիվանդության պիկում ինձ մոտ անդադար տենդ էր, ջերմությունս տատանվում էր մինչև 38.5: Միայն տախիպիրին եմ ընդունել: Հակավիրուսային հաբեր չեմ ընդունել, քանի որ երբեք խնդիր չեմ ունեցել շնչառության հետ», - Մալդինիի խոսքերն է մեջբերել Corriere della Sera-ն:
Հիշեցնենք, որ Մալդինիի որդին ևս վարակված է կորոնավիրուսով: