Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է լքել «Յուվենտուսը»: Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Երկու ակումբներն էլ նրան առաջարկ են արել: Այս մասին հաղորդում է Diario Gol-ը:
Ռոնալդուի հնարավոր վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ նա խաղացել է 2003-ից 2009 թվականներին, կախված է առաջին հերթին այն բանից, թե արդյոք «կարմիր սատանաները» հանդես կգա՞ն Չեմպիոնների լիգայում:
Կրիշտիանուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից», 117 միլիոն եվրոյի դիմաց: 35-ամյա պորտուգալացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: