TotalFootball.am


26.03.20 01:06

Մխիթարյան. «Արթնանում եմ, նախաճաշում, շփվում ընտանիքիս հետ և մարզվում»


Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը The Times-ի հետ զրույցում խոսել է Իտալիայում տիրող իրավիճակի մասին: 

«Հիմա ամեն ինչ շատ սահմանափակ է: Պետք է միայն մնալ տանը և սպասել, որ ամեն ինչ ավարտվի: Ես արթնանում եմ, նախաճաշում, շփվում ընտանիքիս հետ տարբեր թեմաներով: Երեկոյան փորձում եմ ընտանիքիս հետ ֆիլմեր դիտել: Բացի այդ, ակումբը մեր համար մարզումային ծրագիր է պատրաստել և ես փորձում եմ պահել մարզավիճակս: 

Փորձում եմ ամեն ինչ համատեղել: Հետևում եմ ակումբի տված ծրագրին: Դա դժվար է, քանի որ սահմանափակ տարածքում ես: Փորձում ենք առավելագույնը քաղել այս վիճակից: Պարզ է, որ բնակարանում գնդակով պարապելն այնքան էլ լավ միտք չէ, քանի որ կանհանգստացնես հարևաններին: Հիմա փորձում եմ ամեն ինչ անել առանց գնդակի, քանի որ ֆիզիկական վիճակն այս պահին առաջնային է»,- ասել է Մխիթարյանը: 





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0