TotalFootball.am


27.03.20 19:41

Մեսսիի ընկեր. «Եթե Լեոն Աշխարհի չեմպիոն չդառնա, ուրեմն ֆուտբոլն անարդար է»


«Պաչուկայի» դարպասապահ Օսկար Ուստարին կարծիք է հայտնել «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, որի հետ ընկերական հարաբերությունների մեջ է:

«Ես միանգամայն համոզված եմ, որ եթե Մեսսին չդառնա աշխարհի չեմպիոն, ուրեմն ֆուտբոկը անարդար է: Նրա նվիրվածությանը կասկածելը խայտառակություն է: Դուք կարող եք իմանալ կամ չիմանալ կոնկրետ ներթիմային պատմություններ, բայց ես կարող եմ ասել ձեր, որ տեսել եմ՝ ինչպես է Լեոն արտասվում այն բանի համար, ինչ տեղի է ունեցել հավաքականի հետ: Շատ դժվար է նրա տեղում լինելը:

Հիշում եմ՝ ինչպես 2011 թվականի Ամերիկայի Գավաթում, երբ ես վերականգնվում էի ծնկի վնասվածքից հետո, Արգենտինան պարտվեց, և ես գնացի Էսեյսու՝ Մեսսիին հանդիպելու: Ես երբեք նրան այդքան ընկճված չէի տեսել», - Ուստարիի խոսքերն է մեջբերել Sport.es-ը՝ հղում անելով Ole-ին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0