TotalFootball.am


27.03.20 22:29

Ֆերնանդեշ. «Ուզում եմ ՄՅՈՒ-ի հետ լուրջ տիտղոսներ հաղթել, ինչպես Ռոնալդուն»


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հայտարարել է, որ հույս ունի մեծ հաջողությունների հասնել ակումբում:

«Կրիշտիանու Ռոնալդուն ու Նանին այստեղ լուրջ տիտղոսներ են հաղթել: Ես ուզում եմ հասնել նույն նվաճմանը:

Նանին, ում հետ ինձ բախտ է վիճակվել մարզվել «Սպորտինգում», միշտ լավ է արտահայտվել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին:

Այն փաստը, որ Ռոնալդուն դրական կարծիքներ է հայտնել իմ մասին, երբ նրան հարցրել են իմ տրանսֆերի մասին, ինձ ստիպում է հպարտանալ այն բանով, որ նման խաղացողն ինձ բարձր է գնահատել», - ասել է Ֆերնանդեշը Canal 11-ին տված հարցազրույցում:

Ռոնալդուն ՄՅՈՒ-ի կազմում 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն ու հաղթել Չեմպիոնների լիգան 2007/08 մրցաշրջանում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0