TotalFootball.am


27.03.20 23:50

Լուիս Էնրիկե. «Վերադարձ «Բարսելոնա՞». ես բոլոր դռները բաց եմ թողել»


Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է հնարավոր վերադարձը «Բարսելոնա»:

«Կարծում եմ՝ կարող եմ մարզել բոլոր այն տեղերում, որտեղ արդեն աշխատել եմ: Ես բոլոր դռները բաց եմ թողել: Իմ ժամանակը «Բարսելոնայում» հրաշալի է եղել, և միշտ երախտապարտ եմ լինելու դրա համար: Իմ բախտը շատ է բերել, որ այդքան տարի եմ անցկացրել ակումբում, որն ինձ ամեն ինչ տվել է», - 49-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014-ից 2017 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել 3 Իսպանիայի Գավաթ և մեկ անգամ հաղթել ՉԼ-ում:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0