TotalFootball.am


30.03.20 15:49

Մեսսին հայտարարել է աշխատավարձերից հրաժարվելու և «Բարսելոնայի» աշխատակիցներին օգնելու մասին


«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Ինստագրամի» իր էջում հայտարարել է, որ առաջին թիմի ֆուտբոլիստները կհրաժարվեն աշխատավարձի 70 տոկոսից, որպեսզի դժվարին իրավիճակում օգնեն ակումբին:

Արգենտինացին նաև պատմել է, որ ինքն ու իր թիմակիցները գումար կփոխանցեց «Բարսելոնայի» աշխատակիցներին, որպեսզի նրանք կարողանան ստանալ իրենց ամբողջական աշխատավարձերը:

Մարտին Իսպանիայի առաջնությունը, ինչպես որ գրեթե բոլոր եվրոպական առաջնությունները, դադարեցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է 100 միլիոն եվրո կորցնել:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0