TotalFootball.am


30.03.20 17:59

ՈՒԵՖԱ-ն նախատեսում է մրցաշրջանը բոլոր առաջնություններում ավարտել օգոստոսին


ՈՒԵՖԱ-ն դիտարկում է եվրոպական բոլոր առաջնություններում այս մրցաշրջանն ավարտել օգոստոսին: Կառույցը նաև նախատեսում է կրճատել հաջորդ մրցաշրջանը: Այս մասին գրում է The Times-ը:

Զարգացումները մշակվում են ՈՒԵՖԱ-ի արտակարգ աշխատանքային խմբի կողմից: Խումբը զբաղվում է կորոնավիրուսի համաճարակի պարագայում խաղացանկի վերակազմավորմամբ: ՈՒԵՖԱ-ի մասնագետների կարծիքով մրցաշրջանը օգոստոսին ավարտելը կարող է օգնել նվազեցնել համաճարակի ազդեցությունները եվրոպական ֆուտբոլի վրա:

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծիք է հայտնել համաշխարհային ֆուտբոլում մրցաշրջանի վերսկսման հնարավոր ժամկետների մասին: Նա հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ն դեռևս հաշվարկում էմրցաշրջանը վերսկսել մայիսի կեսերին, հունիսին կամ նույնիսկ հունիսի վերջին:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0